Աբխազիայում մեկնարկել են ռուսական կողմի զորավարժությունները

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորավարժությունները: Գնդապետերից մեկի հայտարարության համաձայն՝ ռուսական բազայում հայտարարվել է ռազմական դրություն։ Զորավարժություններին մասնակցում է 3 հազար զինծառայող, ընդգրկված է 700 միավոր ռազմական տեխնիկա:

Զորավարժությունների շրջանակներում զինվորականները սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մարտական պատրաստվածությանը հասնելու հմտություններ կուսումնասիրեն: Ռուս բարձրաստիճան զինվորականների հայտարարությամբ, Աբխազիայում պարբերաբար անցկացվում են նման զորավարժություններ։

Թողնել պատասխան