Ադրբեջանից վտարված ընդդիմադիրին Վրաստանն ապաստան չի տա

agh

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից վտարված ընդդիմադիր գործիչ Դաշգին Աղալարլին, ով արդեն երկու տարի է ապրում է Վրաստանում, ստիպված կլինի լքել երկիրը:

2017 թվականի մարտի 21-ին վերաքննիչ դատարանը բավարարել է ադրբեջանցի ընդդիմադիրին Վրաստանում ապաստան ստանալու խնդրանքը մերժելու մասին Վրաստանի փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարարության հայցը։

Վրաստանի կողմից պաշտոնական որոշումը հայտնելուց 15 օրվա ընթացքում Դաշգին Աղալարլին և Թբիլիսիում ուսանող իր որդին ստիպված կլինեն երկիրը կամովին լքել, այլապես նրանք կարտահանձնվեն Ադրբեջանին:

Աղալարլիին Ադրբեջան չվերադարձնելու միջնորդ այս պահին կարող է հանդիսանալ միայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը: Ըստ Աղալարլիի՝ կազմակերպությունում տեղյակ են իր խնդիրներին և անում են ամեն բան, որպեսզի իրեն Ադրբեջանին չարտահանձնեն։ Հնարավոր է ՄԱԿ-ի օգնությամբ Աղալարլիին իր ընտանիքի հետ եվրոպական որևէ երկիր տեղափոխեն:

«Նրանք երաշխավորում են, որ արտահանձնում չի լինի: Մոտ օրերս մանրամասն ծրագիր կմշակեն: Եվրոպական երկրից բացի, այլ տարբերակ չկա։ Վրաստանում էլ արդեն անվտանգ չէի զգում, հատկապես որդուս պատճառով: Բոլորս էլ լավ գիտենք, որ ադրբեջանական և վրացական կողմերը սերտ համագործակցում են այս հարցում: Ինչպես պարզ է դառնում, Վրաստանում իմ բնակվելու մասին լուրերը, այդ թվում հետաքննական մարմիններում թողած փաստաթղթերը հասանելի են ադրբեջանական կողմին: Կարծում եմ այստեղ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Ես նաև գիտեմ, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում Վրաստանի վրա իմ արտահանձնման համար»,-ասել է Աղալարլին՝ հավելելով, որ իր որդուն առկա վտանգներից խուսափելու համար է տեղափոխել Վրաստան, քանի որ, ըստ նրա՝ «ոչ ոք չգիտի, ինչ մեղադրանքով կարող էին որդուն այնտեղ ձերբակալել»:

Իրավական ընթացակարգեր Դաշգին Աղալարլիի գործի վերաբերյալ

Քաղաքացիական դատարանն Աղալարլիների օգտին ընդունել էր որոշում, ըստ որի՝ փախստականների և վերաբնակեցման նախարարությունը պարտավորվում էր նրանց տրամադրել ապաստան:

Սակայն, 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Վրաստանի փախստականների և վերաբնակեցման նախարարությունը հրաժարվել է Դաշիգ և Օրխան Աղալարլիներին փախստականի կարգավիճակ տալուց՝ մեկնաբանելով, որ Վրաստանում նրանց գտնվելը «վտանգում է երկրի անվտանգությանը»:

Նյութը հրապարակած netgazeti.ge պարբերականի հետ զրուցում Դաշիգ Աղալարլին նշում է, որ «սա ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է»:

Ադրբեջանի Հանրապետության ինտերպոլի ազգային բյուրոյի կողմից որոնման մեջ գտնվող Դաշիգ Աղալարլին ձերբակալվել էր 2014֊ին՝ Վրաստան֊Թուրքիա սահմանը հատելիս: 2014֊ի օգոստոսին մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ, 3 ամիս ձերբակալությունից հետո, նրան ազատ արձակեցին, սակայն նրա անձնագիրը դեռևս պահում է հետաքննական մարմինը:

2013֊ին Ադրբեջանում Աղալարլիի դեմ հարուցվել է քրեական գործ՝ հարկային վճարներից խուսափելու մեղադրանքով: Այդ ժամանակաշրջանում Աղալարլին նախագահի ընդդիմադիր դաշինքի թեկնածուի ակտիվ աջակից էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>