Ադրբեջանում Ալիևի պաշտամունքի մասին հոդված վրացական լրատվամիջոցում

10

Վրաստանյան Negazeti.ge պարբերականը «Ալիևի պաշտամունքը Ադրբեջանում» վերտառությամբ հոդված է հրապարակել, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որտեղ քաղաքացիներին ամեն օր և ամեն րոպե հիշեցնում են, որ նախագահը այս երկրում ամենակարևորն է, նրանով պետք է հիանալ եւ պաշտամունքի առարկա դարձնել։

Ալիևի ամբողջատիրական ռեժիմի հզորացման հետ մեկտեղ, երկրում տարբեր շինությունների, փողոցների, զբոսայգիների, հրապարակների, ցուցասրահների և թանգարանների տրվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը:

Հեյդար Ալիևի, որպես «բոլոր ժամանակների մեծագույն առաջնորդի»  և «Ազգի հոր» դիմանկարներն ու այլ լուսանկարները Ադրբեջանի համալսարաններում, դպրոցներում, հյուրանոցներում, պետական կամ մասնավոր հաստատություններում պատվավոր տեղ են զբաղեցնում: Հեյդար Ալիևի հետ միասին Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի դիմանկար տեղադրելը կարծես դարձել է ցանկացած կազմակերպության անձեռնմխելիության որոշակի Երեւույթի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ չէ: Մի մասի համար, իհարկե, անընդունելի է, երբ ամեն քայլի` լինի  քաղաք, թե գյուղ, խանութ ու կրպակ՝   նախագահի նկարն են տեղադրում: Չնայած, վախից ելնելով, ոչ ոք այդ մասին բարձրաձայն չի խոսում:

Հեյդար Ալիևի պաշտամունքի ամրապնդումը սկսել է 2003 թվականից՝ նրա մահից հետո: Այս փաստը ծառայում է մի նպատակի՝ թույլ չտալ Ալիևների իշխանության տապալումը Ադրբեջանում։

1

2
Հեյդար Ալիևի պաստառը, որտեղ գրված է իր խոսքերը .«Հզոր տնտեսություն ունեցող երկիրը ամեն ինչ կարող է անել»

 

3
Հեյդար Ալիևի դիմանկարը Գյանջայում

 

4
Շինություն Հեյդար Ալիևի խոսքերով. «Ադրբեջանի ավիացիայի գլխավոր խնդիրը անվտանգ թռիչքների ապահովումն է»
5
Հեյդար Ալիևի դիմանկարների հանդիպում են նաև մայրուղիներում
6
Հեյդար Ալիևի 94 ամյակին նվիրված գրառում
7
Հեյդար Ալիևի դիմանկարները երևում են նաև հեռվից. Բաքու
8
Գրառում Հեյդար Ալիևի դիմանկարի վրա. «Անկախությունն ու ազատությունը յուրաքանչյուր ազգի գլխավոր ձեռքբերումն է». Ադրբեջան, Թովուզ
9
Լենինի անվան տունը 2004 թվականին անվանափոխել են Հեյդար Ալիևի անունով

10

 

 

11
Ադրբեջանի գյուղերից մեկի «Չայխանան»՝ Հեյդար Ալիևի և Լենինի նկարներով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>