Բարով եք եկել․ Հայաստանի վարչապետը Երևանում ընդունեց վրաց գործընկերոջը

Հայաստանում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Քիչ առաջ Հայաստանի վարչապետի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի ընդունելության արարողակարգը։ Հնչեցին երկու երկրների հիմները, վարչապետները ծանոթացան պատվիրակության անդամների հետ։ Ողջույնի խոսքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրաց գործընկերոջն ասաց․

«Բարով եք եկել։ Ես տպավորված եմ Վրաստան կատարած իմ այցելությունից և ուրախ եմ, որ այժմ դուք եք այստեղ»։

Բախտաձեն էլ իր հերթին նշեց, որ միշտ ուրախ է Երևան այցելելու համար։

Այժմ վարչապետներն առանձնազրույց են անցկացնում։