Բնակչությանը վտանգ չի սպառնում. Սուբարի

Վրաստանի փախստականների և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարիի հայտարարությամբ՝ Թբիլիսիում ընթացող հատուկ գործողությունից բնակչությանը վտանգ չի սպառնում:

Սուբարին չի խոսել մանրամասների մասին:

«Արվում է ամեն բան, որպեսզի հատուկ գործողության հետևանքով չտուժի որևէ քաղաքացի։ Հատուկ գործողության նոր մանրամասների վերաբերյալ հայտարարություն կանեն համապատասխան ծառայությունները:  Աշխարհում չկա երկիր, որտեղ ուղիղ եթերում խոսվի մանրամասների մասին: Այդ պատճառով, պարզապես ասում եմ, որ բնակչությանը վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Սուբարին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթացող հատուկ գործողությունը սկսվել է սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 8-ի սահմաններում: Իսանի թաղամասի բնակարաններից մեկում երկու անձ է գտնվում, ովքեր, ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ օտար երկրի քաղաքացիներ են ու ահաբեկչական խմբավորման անդամներ:

Թողնել պատասխան