Բոլոր խոստումներս իրականացրել եմ, բացի մեկից. Նարմանիա

narman

Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Դավիթ Նարմանիան «Ինտերպրեսնյուս» լրատվականի հարցին, թե ինչպես կգնահատի իր գործունեությունը, պատասխանել է, որ չիրականացված խոստում չունի, բացի մեկից: Ըստ Նարմանիայի՝  նա ֆինանսական խնդիրների հետևանքով չի հասցրել կառուցել երիտասարդական կենտրոն, թեև նախագիծն արդեն գոյություն ունի։

«Իմ նախընտրական խոստումները միշտ պահում էի աշխատասեղանիս վրա, երբ ծրագրում էի ամենամյա նախագծերը: Քաղաքապետի պաշտոնիս ավարտին եւս մեկ անգամ ուսումնասիրել եմ իմ նախընտրական ծրագիրը եւ խոստումները, ըստ էության, իրականացրել եմ բոլորը, բացի մեկից՝ երիտասարդական կենտրոնի կառուցումից: Համոզված եմ, որ այս նախագիծն անպայման կիրականացվի: Մեր թիմի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն իր ծրագրում կարևոր տեղ է հատկացրել»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>