Բոկերիան պահանջում է հետաքննել Կիզիլաջլոյի միջադեպը

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիա Բոկերիայի կարծիքով, Կիզիլաջլո գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պետք է անաչառ հետաքննություն իրականացնել, պատժելով մեղավորներին:

Բոկերիան Կիզիլաջլո գյուղում տեղի ունեցածը անհանգստացնող փաստ է որակել՝ նշելով․ «Առաջին հերթին շուտափույթ ապաքինում եմ ցանկանում վիրավորվածներին, հույս ունեմ նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: Իրավապահներից պետք է պահանջենք անաչառ հետաքննություն:  Մամուլում տեղ գտած լրատվությունից զատ, ես լրացուցիչ տեղեկատվություն չունեմ։ Այդուհանդերձ կարող եմ նշել, որ երկրում հանցագործությունների զգալի աճը անհանգստության տեղիք է տալիս»,- ասել է Բոկերիան:

Թողնել պատասխան