ԵՄ-ը չի գործարկի վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմ․Դոլիձե

Dolidze viktor դոլիձե დოლიძე

Վրաստանի Եվրաինտեգրման հարցերով նախարար Վիկտոր Դոլիձեն վստահ է, որ ԵՄ-ը ստիպված չի լինի Վրաստանի դեպքում գործարկել վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմ:

Պետնախարարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջիկայում Վրաստանի և Շենգենյան գոտու երկրների միջև սահմանային հսկողության հարցով համագործակցությունն էլ ավելի կխորանա:

«Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ ստանձնած բոլոր պարտականությունները՝ հասնելով համաձայնագրի ստորագրմանն ու դրա իրականացմանը։Մեր ճիշտ գործողությունները հիմք և երաշխիք դարձան, ըստ որի ընդամենը մի քանի օրից մեր քաղաքացիները հնարավորություն ունեն առանց մուտքի արտոնագրի Շենգենյան գոտու երկրներ մեկնել»,-հայտարարել է Վիկտոր Դոլիձեն:

Նախարարը նաև ասել է, որ  սահամանային հսկողության հարցում Վրաստանը համագործակցում է եվրոպական երկրների Ներքին գործերի նախարարությունների հետ:

«Համագործակցությունը նոր փուլ է թևակոխում, ինչը պետք է բացառի զանգվածային խախտումների դեպքերը, որպեսզի երկիրը չկանգնի դադարեցման հարցի առջև: Ես համոզված եմ, որ այս ամենը տեղի չի ունենա»,-Նշել է Վիկտոր Դոլիձեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>