Եվրախորհրդարանը վրդովված է Մուխթարլիի գործով

evroparlamenti

«Աֆգան Մուխթարլիի առեւանգումն ու, առհասարակ, այս պատմությունը, միանշանակ, շատ վրդովեցնող է»,- այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստին ադրբեջանցի լրագրող, ակտիվիստ Աֆգան Մուխթարլիի գործի քննարկման ժամանակ ասել է Եվրախորհրդարանի անդամ Չարլզ Տենոկը։

«Վրդովեցնող է նաեւ այն, որ Մուխթարլիի առեւանգման գործընթացին հնարավոր է մասնակցած լինեն Վրաստանի հատուկ ծառայության ներկայացուցիչները։ Հետաքննական լրագրությունը շատ մեծ նշանակություն ունի հանրության կյանքում եւ լրագրողների ազատ աշխատանքը պիտի ապահովվի։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ հանել բոլոր մեղադրանքները Մուխթարլիի վրայից»,- հայտարարել է Չարլզ Տենոկը:

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը Աֆգան Մուխթարլիի գործով բանաձեւ է պատրաստել եւ նախքան նախագծի քվեարկությունը, Եվրախորհրդարանի 17 անդամները պետք է ելույթ ունենան։

Ինչ վերաբերում է բանաձեւին, նախագծի անվանումն է՝ «Մուխթարլիի գործը եւ Ադրբեջանում ԶԼՄ-ների վիճակը», որում «Եվրախորհրդարանն արտահայտում է լուրջ վրդովմունք Աֆգան Մուխթարլիի՝ Վրաստանում հնարավոր առեւանգման եւ նրա՝ ապօրինի Ադրբեջան տեղափոխման հետ կապված» նշվածը «միջազգային  եւ հումանիտար իրավունքի խախտում» է համարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>