Էլիսաշվիլին կմասնակցի գալիք ընտրություններին

Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին չի բացառել, որ հնարավոր է մասնակցի և նախագահական, և խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է «Պալիտրանյուս»-ի եթերում՝ հավելելով, որ իր կողմից ստեղծված քաղաքական շարժումը ակտիվորեն ներգրավվելու է քաղաքական գործընթացներում:

«Առավել կարևոր են խորհրդարանական ընտրությունները, սակայն մտածում եմ մասնակցել նաև նախագահական ընտրություններին: Այս երկիրը պետք է ոտքի կանգնեցնել: Այսպես չի կարելի շարունակել, քանի որ ամեն օր թանկացումների ականատես ենք լինում»,-հայտարարել է Էլիսաշվիլին։

Վերջինս նաև հավելել է, որ շարժումը կախված չի լինի մեկ անձից: Չեմ պատրաստվում Էլիսաշվիլիի կամ Էլիսաշվիլիների կուսակցություն հիմնել, նման կուսակցությունները կուլ են տվել մեր քաղաքական համակարգը»,- հայտարարել է Էլիսաշվիլին:

Հիշեցնենք՝  Ալեկո Էլիսաշվիլին քաղաքապետի ընտրություններում հավաքել էր ընտրողների ձայների 17,46 տոկոսը՝ պարտվելով իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն։

Թողնել պատասխան