Էկա Զղուլաձեն հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Էկա Զղուլաձեն հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից՝ վերականգնելով Վրաստանի քաղաքացիությունը: Տեղեկատվությունը հաստատել է Ուկրաինայի բռնագրավված տարածքների նախարարի տեղակալ Յուրի Գրիմչակը: Այս մասին տեղեկացնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը:
Էկա Զղուլաձեն Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել 2014 թվականի դեկտեմբերին և նշանակվել Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
Էկա Զղուլաձեն 2006-2012 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ներքին գործեր նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, 2012 թվականին Բաչա Ախալայայի ազատումից հետո նախարարի պաշտոնակատարն էր:
Լուսանկարը` primenewsgeorgia.ge-ի

Թողնել պատասխան