Թբիլիսիի ճոպանուղու տոմսը հնարավոր է թանկանա

kanatka

Թբիլիսիի Քաղաքային խորհրդի (Սակրեբուլոյի) ղեկավար Գիորգի Ալիբեգաշվիլին հայտարարել է, որ մարտի 24-ի արտահերթ նիստի օրակարգում է քաղաքի ճոպանուղու սակագնի վերանայման հարցը։ 

«Նշված փոխադրամիջոցի համար քաղաքի մունիցիպալիտետը տրամադրում է 1 մլն 720 հազար լարի։ Այն քաղաքացիների համար հիմնական փոխադրամիջոց չէ․Ճոպանուղուց հիմնականում օգտվում են զբոսաշրջիկները։ Մենք մտածում ենք սակագինը 2 լարիով բարձրացնել՝ ստացված գումարը տրամադրելով մայրաքաղաքի բարեկարգմանը»,- պարզաբանել է Ալիբեգաշվիլին:

Քաղաքային խորհրդի ղեկավարը նշել է, որ Սակրեբուլոյի անդամները արտահերթ նիստում կքննարկեն նաև հողատարածքների սեփականության իրավունքի ճանաչման հարցերով հանձնաժողովի Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայությանն անցնելու հարցը:

Թբիլիսիի Սակրեբուլոյի արտահերթ նիստը կմեկնարկի ժամը 16:00-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>