Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է տաքսիների պարտադիր գրանցումը

Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է տաքսիների պարտադիր գրանցման գործընթացը: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի  քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային կառավարման նիստի ընթացքում:

Ըստ քաղաքապետի՝ Թբիլիսիի  բնակիչներն ու հյուրերն արժանի են որակյալ, ապահով և հարմարավետ ծառայության:

«Եվս մեկ նորարարություն, որը կարծում ենք շատ կարևոր է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման տեսանկյունից: Տաքսի ծառայությունների որակի բարելավումն է, փուլ առ փուլ որոշակի չափորոշիչների հաստատումը: Մենք նպաստելու ենք այս ոլորտի զարգացմանը՝ հանուն մեր բնակչության և քաղաքի հյուրերի: Մենք այժմ աշխատում ենք իրավական հիմքի ստեղծման վրա, որպեսզի մունիցիպալիտետը թույլտվություն տա՝ տաքսի ծառայություն իրականացնելու համար: Սա պետք է լինի պարտադիր գրանցում, այս կերպ մենք աստիճանաբար կբարելավենք որակը: Այս գործողություններն ընդամենը մի մասն են համակարգային ծրագրի, որը մենք նպատակ ունենք իրագործել՝ տրանսպորտային ուղղությունները զարգացնելու ճանապարհին»,-ասել է Կալաձեն:

Թողնել պատասխան