Ուռուցքային հիվանդություններն ավելացել են էկոլոգիական խնդիրների պատճառով․ Էլիսաշվիլի

elisash

«էկոլոգիական տեսանկյունից մայրաքաղաքում աղետալի իրավիճակ է»,- նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին՝ ներկայացնելով ոլորտին վերաբերող իր ծրագիրը: Նրա խոսքով, վերջին 15 տարում՝ «Միացյալ ազգային շարժման»,  այնուհետև և «Վրացական երազանք»-ի իշխանության տարիներին Վրաստանը օդի աղտոտվածությամբ ու էկոլոգիական խնդիներով առաջատար երկիր է դարձել։

«Քաղաքում աղետալի իրավիճակ է: Չենք կարող դրանում անտեսել քաղաքական այս երկու ուժերի իշխանության տարիների գործողությունները: Այսօր ևս ծառեր են հատվում»,-ասել է Էլիսաշվիլին:

Քաղաքապետի թեկնածուն գտնում է, որ 90 տոկոսով օդն աղտոտվում է արտանետումներից: «Տեխնիկապես անսարք ավտոմեքենաների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի պատճառով։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը  3 անգամ  գերազանցում է թույլատրելի նորման։ Այդ պատճառով ավելացել են ուռուցքային հիվանդություններով տառապողները»,-ասել է նա:

Էլիսաշվիլին նշել է, որ Թբիլիսիում 80-ականներին 1 բնակչի հաշվով 12 մետր տարածք էր կանաչապատված, այսօր այն 3 քռմ-ից քիչ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>