«Թբիլիսոբան» կտոնվի հոկտեմբերի 7-8-ը

Այս  տարի Վրաստանի մայրաքաղաքի տոնը՝ «Թբիլիսոբան» կնշվի  հոկտեմբերի 7-ին և  8-ին, տեղեկությունը տարածել է քաղաքապետարանը: Տոնն, ինչպես միշտ, մասշտաբային կլինի և կընդգրկի մայրաքաղաքն ամբողջությամբ:

Հիմնական միջոցառումները կանցկացվեն հին քաղաքում, Աղմաշենեբելիի պողոտայի հետիոտնային հատվածում, Ռիկղեի այգում, Ծծմբային բաղնիքների տարածքում:

Ըստ ավանդույթի՝ «Թբիլիսոբան» կնշվի մարզական և մշակութային միջոցառումներով, կանցկացվի ազգային կերակրատեսակների ցուցահանդես-վաճառք, քաղաքի տարբեր հատվածներում գյուղատնտեսական շուկաներ են գործելու, նախատեսված են բազմաթիվ համերգային ծրագրեր՝ երեխաների համար: Ավանդական միջոցառումների անցկացման նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով:

Մինչ սեպտեմբերի ութը կարելի է միջոցառումների կազմակերպման հետ կապված հայտ ուղարկել, ծրագիր կամ առաջարկություն: Նախապատրաստական աշխատանքները սկսվելու են տոնից մեկ ամիս առաջ: Հետաքրքրված անձանց քաղաքապետարանն առաջարկում է դիմել Շարտավա 7 հասցեում գտնվող քաղաքի մշակութային ծառայությանը:

Թողնել պատասխան