Իշխանությունները չեն կարող խուսափել պատասխանատվությունից. Մելիա

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի ղեկավար Նիկա Մելիան կասկածում է, որ իշխանությունները Թեմիրլան Մաչալիկաշվիի գործով օբյեկտիվ քննություն կիրականացնեն։

«Բնական է՝ երիտասարդ մարդու սպանության վերաբերյալ իշխանությունները մոտ օրերս պետք է օբյեկտիվ հետաքննության արդյունքները ներկայացնի որպեսզի հասարակությունը վերջ ի վերջո հասկանա, թե ինչի հետ գործ ունենք: Իշխանությունները չեն կարող խուսափել պատասխանատվությունից»,- հայտարարել է Մելիան:

Վերջինիս խոսքով, հետաքննությունը պետք է միջանկյալ արդյունքները  հրապարակի:

«Հետաքննությունը պետք է հասարակությանը տեղեկացնի, թե ինչպես են մինչև ատամները զինված անձինք հայտնվել Թբիլիսիի կենտրոնում, ինչպես են նրանք զինվել: Բազում հարցեր կան, սակայն դրանց պատասխանները մինչ օրս չենք ստացել»,- հայտարարել է Մելիան:

Թողնել պատասխան