Իսրայելը վրացի հրշեջ-փրկարարներին 300 զույգ կոշիկ է նվիրել

Իսրայելը վրացի հրշեջ-փրկարարների համար 300 զույգ հատուկ կոշիկ է գնել: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանում Իսրայելի դեսպանատունը:

«Վրաստանում վերջին ժամանակահատվածում հաճախակի դարձած հրդեհների հետ կապված Վրաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շաբթայ Ցուրի հրամանով Իսրայելի Արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության ծառայությունը գումար է հատկացրել, որով Վրաստանի արտակարգ իրավիճակների  ծառայության համար ձեռք է բերվել 300 զույգ հատուկ կոշիկ: Իսրայելի դեսպանը դրանք փոխանցել է ծառայության տնօրեն Կախա Ցերցվաձեին»- նշված է հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ Իսրայելի կողմից իրականացվող նույն ծրագրով Վրաստանից վերջին տարիների ընթացքում տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քանի 1000 մասնագետ վերապատրաստում է ստացել Իսրայելում:

Թողնել պատասխան