Իվանիշվիլին Նոդար Խադուրիին ամենից պակաս հայտնի նախարար է անվանել

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության համաձայն, կառավարությունում շատ հաջող նախարարներ կան:

Նրա խոսքով, այս խումբը ապացուցել է իր կարգապահությունը, ունի փորձ եւ ծառայում է ժողովրդին: Ինչպես նշել է Իվանիշվիլին, ամենից պակաս հայտնի նախարարը Նոդար Խադուրին է, չնայած այն իրողությանը, որ ֆինանսների լավ նախարար է:

«Այս նախարարն այն մակարդակի էր իջել, որ ուտելիքն էր հաշվում: Այն պատճառով, որ ֆինանսների նախարարությունում կոռուպցիա չկա եւ չի կատարվում այն, ինչ կատարվում էր նախկին իշխանությունների ժամանակ։ Խադուրին արժանի է գնահատականի, չնայած այսօր, ըստ վարկանիշի, ամենապակաս հայտնի նախարարն է» ,-ասել է Բիձինա Իվանիշվիլին:

Թողնել պատասխան