Իվանիշվիլին պետք է ստանձնի վարչապետի պարտականությունները. նախագահ

«Հանրությունը մոտ մեկ ամիս է ակտիվորեն բարձրաձայնում է արդարադատության հետ կապված իր բողոքները, այնուհետև UNICEF-ի հետազոտություններից պարզվում է, որ Կվիրիկաշվիլին չի կարողացել լիարժեքորեն իրականացնել տնտեսական քաղաքականությունը»,-այս մասին «Վրաստանի եվրոպական ճանապարհ» կոնֆերանսին ելույթի ժամանակ՝ անդրադառնալով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականին, հայտարարել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

Նախագահը նշել է, որ Կվիրիկաշվիլիի հետ աշխատելը դյուրին էր և արդյունավետ։

Ըստ Մարգվելաշվիլիի՝ Բիձինա Իվանիշվիլին, որպես իշխող կուսակցության ղեկավար, պետք է ստանձնի վարչապետի պարտականություները:

Թողնել պատասխան