Վրաստանի խորհրդարանը քննարկում է մարիխուանայի ազատականացման հարցը

Վրաստանի խորհրդարանը քննարկման է դրել մարիխուանայի ազատականացման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

Նախագծում մասնավորապես փոխվելու են մարիխուանայի ու բուսական կանեփի մեծ և հատուկ մեծ քանակության մասին սահմանումները:

Բուսական կանեփի դեպքում քննարկվում է մեծ քանակություն համարվող 50 գրամը դարձնել 140 գրամ, հատուկ մեծ քանակության 250 գրամը՝  1000 գրամ: Ըստ նոր օրինագծի, մեծ քանակություն համարվող 50 գրամի փոխարեն կսահմանվի 70 գրամ: Նախագծում անմշակ մարիխուանայի  հատուկ մեծ քանակ է դիտվում 140 գրամը՝ 100-ի փոխարեն։

Նոր օրինագիծը փոփոխություններ է նախատեսում նաև Վրաստանի քրեական և վարչական  օրենսգրքերում, ըստ որի մարիխուանայի աճեցման համար քաղաքացուն ազատազարկում չի սպառնում: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան