Կալաձեն ապօրինի կերպով բազմահարկ շենք է կառուցում․ «Ռուսթավի 2»

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետարանը Էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեի ընկերությանը Նուցուբիձե 131 հասցեում 8 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է տվել: Սակայն հիշյալ հասցեում  օրենքը չի թույլատրում բարձրահարկ շենքեր կառուցել:

Թույլտվությունը ստանալուց հետո Կախա Կալաձեն նշված տարածքը օտարել է «Արքի գրուպ» շինարարական կազմակերպությանը, որի հիմնադիրը «Վրացական երազանք»-ի պատգամավոր Իլիա Ծուլայան է: Վերջինս հերքում է, որ Կալաձեն կապ ունի նշված հասցեում ընթացող շինարարության հետ:

Նուցուբիձե փողոցում 271 քմ հողատարածք գնելն ու շինարարության թույլտվություն ստանալը արժեցել է կես միլիոն լարի։ Հանրային ռեեստրի տվյալներով՝ Կալաձեն հողատարածքը «Արքի գրուփ»-ին վաճառել է անհամեմատ էժան՝  38 հազար լարիով:

Հեռուստաընկերությունը ավելացնում է, որ Նուցուբիձեի շինարարությունը Կալաձեի և «Արքի գրուպ»-ի առաջին համագործակցությունը չէ: Պարզվում է, որ նախկինում Կալաձեի օգնությամբ «Արքի գրուպ»-ը կարողացել է տարածք գնել նաև Մինդելի փողոցում:

Թողնել պատասխան