Կիեւում ազատազրկել են Սաակաշվիլիի մտերիմներից մեկին

Կիեւի դատարանի որոշմամբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտերիմ Սեւերիոն Դանգաձեն ազատազրկվել է 2 ամիս ժամկետով:

Դատախազության հայտարարությամբ՝ Դանգաձեն Սաակաշվիլիի համաձայնությամբ  դիմել է գործարար Սերգեյ Կուրչենկոյին՝ խնդրելով ֆինանսավորել Սաակաշվիլիին:

Դեկտեմբերի 5-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, թե «արձանագրել են 500 հազար ԱՄՆ դոլարի ընդունում: Այս գումարի կեսը իրավապահները վերցրել են Դանգաձեից»:

Թողնել պատասխան