Կիզիլաջլո գյուղում վիրավորվածներից երկուսի վիճակը ծանր է

«Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Ջեյխուն Չոյդարովի առողջական վիճակը ծանր է: Այս մասին նշել է «Ջեո Հոսպիտալ» հիվանդանոցի բժիշկ Նատո Շենգելիան։

Նա տեղեկացրել է, որ ծանր է գնահատվում նաև Կիզիլաջլո գյուղում տեղի ունեցած հրաձգությունից տուժած ևս մեկ հիվանդի առողջական վիճակը։ «Հիվանդանոց տեղափոխված 4 քաղաքացիներից 2-ի վնասվածքները թեթև են, նրանք բժիշկների վերահսկողության տակ են, ամենայն հավանականությամբ, այսօր դուրս կգրվեն։ Մյուս երկուսը, ովքեր վնասվածքներ են ստացել փորի հատվածում, այս պահին գտնվում են վերակենդանացման բաժնում»,-տեղեկացրել է Շենգելիան:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ի գիշերը, Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա: Դեպքի վայր է մեկնել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին։ Նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը:

Փոխանցում է «news.ge»-ն:

Թողնել պատասխան