Կնոջը ծեծելու համար քաղաքացին դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման

cms-image-000008903

Ռուսթավիի քաղաքային դատարանը կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կ.Ս.-ին մեղավոր է ճանաչել և դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման:

«Դատավարության ընթացքում քննվող փաստերի հիման վրա պարզվել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 2-ին, մոտավորապես 23:30-ին, ոչ սթափ վիճակում գտնվող Կ.Ս.-ն, խանդի պատճառով 14 ամյա երեխայի մոտ ծեծել է կնոջը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Կ.Ս.-ն ձերբակալվել էր սեպտեմբերի 3-ին: Նա մեղադրվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 126․1-րդ հոդվածի «Բ» ենթակետի հատկանիշներով (ընտանիքի անդամի նկատմամբ բռնության կիրառում անչափահասի ներկայությամբ):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>