Հայաստանը մասնակցում է Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին (Տեսանյութ)

6Նպաստել տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը, ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների համատեղ մարտունակության մակարդակի բարձրացմանը: Սրանք են ԱՄՆի նախաձեռնությամբ և Վրաստանի աջակցությամբ Թբիլիսիիում մեկնարկած «Արժանի գործընկեր 2017» զորավարժությունների նպատակները:

Հատկանշական է, որ ավելի վաղ Վրաստանի Պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ զորավարժություններին պետք է մասնակցեր 11 երկիր, սակայն հուլիսի 30-ին Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանի ռազմաբազայում վարժանքները մեկնարկեցին 8 երկրի մասնակցությամբ՝ առանց Իսպանիայի, Ռումինիայի և Ադրբեջանի:

Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի, Ուկրաինայի և Հայաստանի կողմից զորավարժություններին մոբիլիզացվել է ընդհանուր առմամբ 2800 զինվորական, 500 միավոր զինտեխնիկա:7

Զորավարժությունների բացման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահը, վարչապետը, մի շարք նախարարներ, երկրում հավատարմագրված դիվանագետներ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` դիմելով ներկաներին նշեց, որ նման զորավարժություններով դաշնակից երկրներն էլ ավելի են կատարելագործվում և մոտենում ՆԱՏՕ-ի չափանիշերին:

Պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդգծեց, որ այս տարվա զորավարժությունները առավել լայնամասշտաբ են․

2«Վրացական զինուժը գործընկերների հետ համագործակցությամբ ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմը, համագործակցությանը նվիրվածությունը՝ վաստակելով արժանի գործընկեր կոչվելու իրավունքը»:

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ընդգծեց, որ զորավարժությունների անվանումը պատահական չէ ընտրված.3

«Զորավարժությունների անվանումից արդեն պարզ է դառնում, որ Վրաստանը տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում խաղաղության և կայունության պահպանման հարցում չափազանց կարևոր գործընկեր է: Սա մեր զինվորականների վաստակն է: Վստահ եմ՝ այս զորավարժությունների արդյունքում Վրաստանն էլ ավելի մարտունակ երկիր կդառնա»:

8Զորավարժությունների եռամյա պատմության մեջ, դրանցում առաջին անգամ մասնակցություն է ունենում Հայաստանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ստորաբաժանումը:

Միջոցառմանը ներկա Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը «Ալիքի» հետ զրույցում նշեց․

«Մեզ համար մեծ պատիվ է մասնակից այլ երկրների շարքում տեսնել Հայաստանի դրոշը: 1Վստահ ենք, որ մեր տղաներն ու աղջիկները պատվով կներկայացնեն ՀՀ Զինված ուժերը, կկատարեն բոլոր հանձնարարությունները: Վստահ ենք նաեւ, որ ընթացող բազմազգ զորավարժությունները բացառություն չեն լինի»:

ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ  Գիորգի Թումասյանի նախաձեռնությամբ Վազիանի էր ժամանել ջավախահայ 4ուսանողների մի խումբ: Թումասյանի կարծիքով զորավարժություններում Հայաստանի մասնակցությունը հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստող ևս մեկ քայլ է։

Հուլիսի 30-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 12-ը:

Թողնել պատասխան