Հոկտեմբերի 21-ին ընտրողը կստանա երեք տեսակի՝ բաց երկնագույն, վարդագույն և կանաչ քվեաթերթիկներ

ceskoori-cr-739x428

«Հոկտեմբերի 21-ին ընտրատարածքում ընտրողը կստանա երեք տեսակի՝ բաց երկնագույն, վարդագույն և կանաչ քվեաթերթիկներ», – այս մասին հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անա Միքելաձեն։

Ըստ Միքելաձեի՝ քվեարկության մասնակիցներն ընտրելու են կուսակցություն կամ դաշինք, սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր և քաղաքապետ:

«Բաց կապույտ քվեաթերթիկը նախատեսված է համամասնական ընտրությունների համար, որով ընտրվելու է կուսակցությունը: Վարդագույն քվեաթերթիկը նախատեսված է սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր ընտրելու համար: Իսկ կանաչ գույնի քվեաթերթիկը նախատեսված է քաղաքապետի կամ ինքնակառավարման մարմնի ղեկավար ընտրելու համար», – ասել է Անա Միքելաձեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>