Ձերբակալությունը կապ չունի Սաակաշվիլիին Վրաստան արտահանձնելու հետ. Կախիձե

«Ձերբակալությունը կապ չունի Սաակաշվիլիի Վրաստան արտահանձնման հետ, չնայած ոչինչ բացառված չէ»,- այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի նախկին փաստաբան, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Օթար Կախիձեն, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը մեկնաբանելիս:

Կախիձեի խոսքով, Սաակաշվիլիի ձերբակալությունը հնարավոր է կապված լինել Լեհաստան-Ուկրաինա սահմանը հատելու հետ:

«Դեռեւս հարկավոր է մի շարք մանրամասներ ճշտել: Կարեւոր է, որ երրորդ նախագահի հիմնական իրավունքները պաշտպանված լինեն, հենվելով եվրոպական կոնվենցիայի վրա: Կարեւոր է նաեւ, որ պաշտպանված լինի Սաակաշվիլիի անվտանգությունը: Բոլորի համար պետք է պարզ լինի, թե ինչն է դարձել ձերբակալության հիմքը եւ ինչ են պատրաստվում անել հետագայում: Հնարավոր է ձերբակալությունը կապված լինի Լեհաստան-Ուկրաինա սահմանը հատելու հետ»,- հայտարարել է Կախիձեն:

Թողնել պատասխան