ՄԱԿ. Աշխարհում 65,6 մլն մարդ ստիպված լքել է տունը

Ավելի քան 65,5  մլն փախստական, ապաստան խնդրող և ներքին տեղահանված է հաշվվել աշխարհում՝ 2016-ի ավարտին: Այս թիվը 300 հազարով ավել է 2015-ի ցուցանիշից և համարվում է  ռեկորդային վիճակագրության ողջ պատմության համար: Այս մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովի ամենամյա  զեկույցում: 65,5 մլն մարդ բռնի տեղափոխվել է հետապնդումների, կոնֆլիկտների, բռնության, մարդու իրավունքների խախտման հետևանքով: 22 մմիլիոնն ապաստան է գտել սեփական երկրից դուրս՝ ստանալով փախստաանի կարգավիճակ, ևս 40 միլիոնը ներքին տեղահանվածներն են, 2 միլիոնը՝ ապաստան խնդրողներն են, ովքեր իրենց երկրներում հասել  են միջազգային պաշտպանության: Նախորդ տարվա ընթացքում մոտ 7 միլիոն մարդ վերադարձել է սեփական տուն, միաժամանակ 10 միլիոն նոր փախստական է ավելացել:

Փախստականների ամենամեծ խումբը Սիրիայից է՝ 5,5 մլն: Բացի այդ, Սիրիայում 6,3 մլն մարդ ներքին տեղահանված է  համարվում, իսկ 185 հազարը՝ ապաստան հայցող: Այսպիսով՝ ինչպես ասվում է զեկույցում, Սիրիայում բնակչության կեսից ավելին ստիպված է եղել լքել բնակության վայրը: Փախստականների թվով երկրորդ տեղում Կոլումբիան է, հաջորդում են  Աֆղանստանը, Իրաքը, Սուդանը, Կոնգոն, Սոմալին, Նիգերիան, Ուկրաինան, Յեմենը:

Թողնել պատասխան