Մահացել է հայտնի դերասանուհի Լիկա Քավժարաձեն

640full-lika-kavjaradze

Թբիլիսիում մահացել է վրացի հայտնի դերասանուհի Լիկա Քավժարաձեն: Նրա մարմինը հայտնաբերվել է Աբաշիձե փողոցում գտնվող իր բնակարանում: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մահվան փաստով քննություն է սկսել: Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ոստիկանության նախնական վարկածով՝ մահը բնական է: Դերասանուհին հոկտեմբերի 26-ին կդառնար 58 տարեկան:

Քավժարաձեն դերասանական կարիերան սկսել է 1972-ին, երբ նրան հրավիրել են «Քարթուլի փիլմի» (Վրացական ֆիլմ): Իր կարիերայի ամենասկզբից մինչ օրս Քավժարաձեն համարվում է վրաստանյան կինեմատոգրաֆիայի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը: Նա հայտնի է դարձել «Ցանկությունների ծառ» («Նաթվրիս խե») ֆիլմի շնորհիվ: Նրա հերոսուհի Մարիտան մարմնավորում է մաքուր գեղեցկությունը` դառնալով հասարակության զոհը: Քավժարաձեն իր կարիերայի ընթացքում 20-ից ավելի դեր է խաղացել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>