ՄԱՇ-ը բարձրաձայնում է իր թեկնածուի դեմ ճնշումների մասին

unm-new-2_5793545894493

«Միացյալ ազգային շարժումը» «Եվրոպական Վրաստան»-ին մեղադրում է Գուրջանիում իրենց թեկնածուի վրա ճնշումներ գործադրելու մեջ:

«Միացյալ ազգային շարժման» տարածաշրջանային գրասենյակից հայտարարել են, թե «Եվրոպական Վրաստան»-ի գրասենյակի ղեկավար Գիորգի Ղվինիաշվիլին իրենց կողմից ՏԻՄ ընտրություններում առաջադրված թեկնածուի վրա ճնշումներ է իրականացրել:

Խոսքը Չալաուբնի գյուղի պատգամավորության թեկնածու Մակա Փրիդոնաշվիլիի մասին է։ «Ազգային շարժման» պնդմամբ՝ վերջինիս Ղվինիաշվիլին և տեղի դպրոցի տնօրենը ստիպել են հրաժարվել թեկնածությունից՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կզրկեն նրա մորը դպրոցում աշխատելու իրավունքից:

«Գիորգի Ղվինիաշվիլին զանգահարել է մեր թեկնածուին՝ փորձելու փոխել որոշումը: Ավելի ուշ Մակային սպառնացել է՝ եթե թեկնածությունը չհանի, հնարավոր է, Չալաուբնի գյուղի դպրոցից աշխատանքից ազատվի մայրը: Զրույցի ավարտից րոպեներ անց Մակային զանգահարել է նաև դպրոցի տնօրենը: Իմ կարծիքով, այս զանգերը պատահականություն չեն: «Եվրոպական Վրաստանն» ու նրա առաջնորդները իշխանության հետ միասին համաձայնեցված են գործում»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» Գուրջանիի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թեմուր Բուծաշվիլին:

Interpressnews-ի փոխանցմամբ՝ Գիորգի Ղվինիաշվիլին հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մակա Փրիդոնաշվիլիի հետ, սակայն, հերքել է ճնշումների մասին  լուրերը:

Նշենք նաև, որ «Եվրոպական Վրաստան»-ը  ձևավորվել է 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից հեռացած գործիչների նախաձեռնությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>