Մուխթարլին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

muxtarli

Ադրբեջանի դատարանը Աֆգան Մուխթարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է «apa.az» գործակալությունը՝ ընդգծելով որ մեղադրող կողմը պահանջում էր 8 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի լրագրողը Թբիլիսիից անհետացել է անցած տարվա մայիսի 29-ին: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա Ադրբեջանում է, որտեղ նրա նկատմամբ գործ է հարուցվել՝
սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և իրավապահներին չհնազանդվելու համար:

Իրավապաշտպանները նշում են, որ Մուխթարլիի առևանգումն ու նրա դեմ գործ հարուցվել է կապված է նրա հետաքննական նյութերի հետ, որոնք հիմնականում վերաբերում են Վրաստանում Իլհամ Ալիևի մերձավորների բիզնեսներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>