Նախագահը ներում է շնորհել 226 դատապարտյալի, այդ թվում նաև ցմահ ազատազրկվածի

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 դատապարտյալի: Այս մասին հայտարարել է համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեն՝ տեղեկացնելով, որ 141 դատապարտյալ այսօր ազատ կարձակվի:

«Ընդհանուր առմամբ ներում է շնորհվել 226 դատապարտյալի: Նրանցից 141-ն այսօր ազատ կարձակվեն, իսկ 85 դատապարտյալի պատիժը նվազեցվել է: Հանձնաժողովն ընդհանուր առմամբ քննարկել է 1604 դատապարտյալի գործ: Ներում շնորհվածների թվում են 13 կին և երկու անչափահաս: Ներում է շնորհվել նաև ցմահ ազատազրկված բանտարկյալի, ով պատիժ է կրում սպանության համար».- հայտարարել է Քորիձեն:

Թողնել պատասխան