Նարիկղալայի աղյուսները հասել են Թանդոյանց. ինչպես է վրացացվում հայկական եկեղեցին

Վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության Կուրիեր հաղորդման շրջանակներում տեսանյութ է հրապարակվել. «Վանդալիզմի հետքը մշակութային հուշարձանի վրա` Նարիկղալայի ամրոցի պատերից հին վրացական աղյուսներ են հանել» վերտառությամբ:

«Հնագույն բերդ-ամրոցի հիմքը քանդել են, ինչի արդյունքում հնագիտական հետաքրքիր հայտնաբերությունները մնացել են բաց երկնքի տակ՝ ավերակների մեջ: Ծանր տեխնիկայով, մարդկանց խումբն այստեղ աշխատել է շուրջ 1 շաբաթ, նրանք պնդում են, որ հին վրացական եկեղեցու աղյուսները հոգեւորականների խնդրանքով այլ եկեղեցի կառուցելու նպատակով են տանում:kadr

«Կուրիեր»-ը պարզել է, որ շինանյութերը հոգեւորականների խնդրանքով Նարիկղալայից Աղմաշենեբելիի պողոտայում գտնվող եկեղեցի են տեղափոխել, որտեղ Վրաստանի պատրիարքարանի հանձնարարությամբ ներկայում շինարարական աշխատանքներ են ընթանում:

aghyusՆարիկղալայի հարակից տարածքը, որտեղ աղյուսներ տարհանելու նպատակով խարխլվում են առկա շինությունների հիմքերը, մասնավոր ընկերության` «Կազմա» ՍՊԸ-ին է պատկանում: Կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ աշխատանքների մասին տեղյակ չէ: Թբիլիսիի պատմական տարածքում աշխատանքների ընթացքի մասին տեղյակ չեն նաեւ Թբիլիսիի քաղաքապետարանում»,- ասվում է «Ռուսթավի 2»-ի տեսանյութում, որտեղ ներառված են նաեւ հարցազրույցներ հնագետների, ոլորտի փորձագետների, ինչպես նաեւ քաղաքապետարանի ներկայացուցչի եւ մշակութային ժառանգության պաշտպանության ազգային ծառայության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Անթաձեի հետ.

antidze«Ամենից շատ վրդովմունք առաջացրեց այն փաստը, որ ցուցատախտակի վրա նշված էր, թե տարվող աշխատանքները համաձայնեցված են մեր գործակալության հետ: Սա` ապատեղեկատվություն է»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում ասում է Անթաձեն:

Կիսվելով «Ռուսթավի 2»-ի ռեպորտաժը մի քանի թբիլիսահայեր իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ են կատարել:

Հիշեցնենք` 2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող վնասված (խոնարհված, խմբ.) եկեղեցին և հարակից տարածքը, որտեղ էլ օգտատերերի խոսքով տեղափոխել են աղյուսները:

Նյութին արձագանքել է նաեւ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության մամուլի բաժնի ղեկավար Սանդրո Օհանյանը: Մեզ հետ զրույցում Օհանյանը նշեց, որ տեղի ունեցածն անսպասելի չէր.

«Սա առաջին դsandroեպքը չէ, որ մեր ժառանգությունը սեփականացնելու եւ մեզանից խլելն օրինականացնելու համար ոչնչացվում է մեկ այլ պատմական հուշարձան: Նմատատիպ դեպք տեղի ունեցավ, երբ Սբ. Նորաշեն եկեղեցու տարածք գերեզմանաքարեր բերեցին Թուշեթիից: Հիմա ապօրինի կերպով հուշարձանից աղյուսները տարան Թանդոյանց եկեղեցի: Շատ խելք չի պահանջվում հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել: Աղյուսները կօգտագործեն շինարարական աշխատանքներում, ապագայում ոմանց համար դա բացատրություն կլինի, կասեն` «Տեսեք մենք հայտնաբերել ենք այս աղյուսները» եւ ապա սա կօգտագործվի Թանդոյանցը՝ որպես «իրական» վրացական եղեկեցի լինելու մասին վկայություն»:

Օհանյանի խոսքով, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ռեպորտաժում մեկնաբանություն է անում այն մարդը, ում որոշմամբ էլ եկեղեցին փոխանցվել է վրաց պատրիարքարանին:

«Խոսքը Նիկոլոզ Անթաձեի մասին է, ով հիմա զարմանում է, թե ինչպես քաղաքի կենտրոնում տեղի ունեցած աշխատանքների մասին ոչ-ոք տեղյակ չէ: Ինքը, սակայն, ստորագրել է այն կեղծ փաստաթուղթը, որում ասվում է, որ Թանդոյանց եկեղեցին վրացական է եւ հենց դա է հիմք դարձել տարածքի եւ եկեղեցու սեփականացման համար»,- ասում է Օհանյանը:

Հիշեցնենք, Վիրահայոց թեմը Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին թեմին կամ նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան: Դատական առաջին նիստը տեղի կունենա մարտի 13-ին:

bolo

Ի դեպ, եկեղեցու ծագման հարցին դեկտեմբերին անդրադարձել էր Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը: Կազմակերպության կողմից հրապարակած ծավալուն հոդվածում նշվում է, որ վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը չի նշում շինության վրացապատկան լինելու պատմական աղբյուրները:

Թողնել պատասխան