Ուկրաինայի հետ հարաբերությունները շատ սերտ են. Ջանելիձե

«Ուկրաինայի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները շատ սերտ են»,- այս մասին Բրյուսելում, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո Ուկրաինա-Վրաստանի հարաբերությունների մասին զրուցելիս հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն:

Ինչպես նշել է Ջանելիձեն, Ուկրաինան եւ Վրաստանն ասոցացված պետություններ են, որոնք ներքին բարեփոխումների օրակարգ ունեն։

«Մենք կշարունակենք մեր համագործակցությունը, դրանք վերաբերում են երկու երկրների ընդհանուր շահերին, բարեկամությանը եւ եվրոպական ինտեգրմանը»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:

Թողնել պատասխան