Ուսուփաշվիլին ներկայացրել է «Կառուցման շարժում» քաղաքական ուժը

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին ներկայացրել է «Կառուցման շարժում» քաղաքական նոր ուժը:

Քաղաքական ուժի նախաձեռնողների շարքում  կան մի շարք տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ, հանրային և քաղաքական գործիչներ, նոր սերնդի վրացի գործարարներ:

Ուսուփաշվիլիի խոսքով՝ «Կառուցման շարժումը» հիմնվել է համամասնակցության սկզբունքով: Կուսակցությունն առավելագույնս կփորձի նպաստել քաղաքականության մեջ նոր սերնդի առաջընթացին: Այն կխրախուսի նաև նոր գաղափարները:

«Կառուցման շարժում»-ի՝ որպես քաղաքական կուսակցություն կազմավորման գործընթացը կավարտվի 2018թ․-ի գարնանը: Ապագա կուսակցությունը մտադիր է մասնակցել 2020թ․-ի խորհրդարանական ընտրություններին:

Հիշեցնենք՝ Ուսուփաշվիլին նոր քաղաքական ուժ հիմնելու մասին հայտարարել էր անցյալ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո՝ լքելով «Հանրապետական» կուսակցության շարքերը․ «Հանրապետական»-ը այդ ընտրություննում չէր հաղթահարել հինգ տոկոսի շեմը։

Թողնել պատասխան