Չնայած քաղաքապետարանի նախազգուշացմանը` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ակցիան կկայանա

(FILES) A file photo taken on April 24, 2009 shows the European Union flag and national flags in front of the European Parliament in Strasbourg, eastern France. The Nobel Peace Prize was on October 12, 2012 awarded to the European Union, an institution currently wracked by crisis but is credited with bringing more than a half century of peace to a continent ripped apart by World War II. AFP PHOTO / FREDERICK FLORIN

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվող արդեն ավանդական դարձած Ջահերով երթը և ապրիլի 24-ին անցկացվող բողոքի ակցիան, չնայած Թբիլիսիի քաղաքապետարանի նախազգուշացմանը, կկայանա: Այս մասին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում տեղեկացրեց միջոցառումները նախաձեռնող «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը:

«Քաղաքապետարանը նպատակահարմար չի գտնում ապրիլի 24-ին ակցիա կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներում՝ ավտոճանապարհային տեղաշարժը խաթարելու տեսանկյունից»,- նշեց Սամվել Մկրտչյանը՝ հավելելով, որ ամեն տարի անցկացվող ակցիաները տրանսպորտի համար երբեք չեն առաջացրել խնդիրներ:

«Վրաստանի հայ համայնքի» դիմումին ի պատասխան՝ Թբիլիսիի քաղաքապետարանի նամակում ասվում է. «Ակցիայի և մանիֆեստի համար ընտրված տվյալ վայրը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է, որտեղ հասարակական տրանսպորտից օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ: Նման վայրերում ակցիա կազմակերպելն անցանկալի է»։

Մինչ այդ, «Վրաստանի հայ համայնքը» հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի հայ համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան»։

Հիշեցնելով, որ խոսքի և հավաքների ազատությունը երկրի յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է, կազամակերպությունը հայտարարությունում մեջբերում է նաև Վրաստանի Սահմանադրության 25-րդ կետով սահմանված նորմերը․

«Բոլորը, բացի ներքին գործերի նախարարության կամ պաշտպանության նախարարության կազմում ընդգրկված անձանցից, իրավունք ունեն առանց նախնական զգուշացման հավաքվել հրապարակայնորեն և անզեն, ինչպես փակ տարածությունում, այնպես էլ  ցանկացած այլ վայրում»։

Հիշեցնենք՝  «Վրաստանի հայ համայնք»-ը  Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի խաղաղ ակցիա է անցկացնում ավելի քան 10 տարի։ 2016թ․-ին, սակայն, որոշում ընդունվեց այն անցկացնել Հավլաբարում՝ հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք սադրանքներից զերծ մնալու մասին։

Թողնել պատասխան