Պորոշենկոն քաղաքականությանը վերաբերվում է ինչպես բիզնեսին. Ռուլոֆս

238503309

Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Կիևում ցույցի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական իշխանություններն «անցել են կարմիր գիծը»:

«Պետք չէ ձերբակալել քաղաքական առաջնորդներին, պետք է ցույց տալ, որ դու նույնպես բարեփոխումներ ես ուզում, նույնպես ուզում ես մարդկանց համար լավն անել, բայց դա տեղի չի ունենում »,- ասել է Ռուլոֆսը:

Ըստ նրա՝ Սաակաշվիլիի կողմանկիցները խաղաղ ճանապարհով կհասնեն ուկրաինացիների համար  ավելի լավ կյանքի: Ռուլոֆսի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահի խնդիրն այն է, որ նա քաղաքականությանը վերաբերվում է  ինչպես բիզնեսին, ինչն անթույլատրելի է:

Նախօրեին Սաակաշվիլիի կողմնակիցները Կիևի կենտրոնում իմպիչմենտի պահանջով ցույց են անցկացրել: Ապա հաջորդել է Անկախության հրապարակի հանրահավաքը: Ոստիկանությունըհաղորդել է, որ ակցիային մասնակցել է մոտ 2 հազար 500 մարդ: Ավելի ուշ ակցիայի մասնակիցների մի մասը գնացել է մեկուսարան, ուր պահվում է  Սաակաշվիլին, ապա ուղևորվել են  դեպի գլխավոր դատախազության շենք, ուր շարունակել են բողոքի ակցիան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>