Ռազմավարական գործընկերներն օգնում են. ՊԱԾ պետ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախտանգ Գոմելաուրիի տեղեկատվությամբ՝ Բորջոմիի անտառում առկա իրավիճակը վերահսկողության տակ է:

Ըստ Գոմելաուրիի՝ առայժմ դժվար է ասել, թե երբ կհաջողվի մարել հրդեհը, քանի որ տեղում նորից փոքր հրդեհներ են բռնկվում:

«Հավելյալ ավիացիա է գալիս Թուրքիայից: Այլ երկրներից օգնություն խնդրելը դեռ չի քննարկվում: Թուրքիայից երկու ուղղաթիռ և ինքնաթիռ է գալիս»,- հայտարարել է Գոմելաուրին:

ՊԱԾ պետի տեղեկատվությամբ՝ Վրաստանի իշխանություններն օգնություն են խնդրել նաև այլ երկրներից, սակայն առայժմ օգնություն ստացել են միայն Թուրքիայից  և Ադրբեջանից:

«Մեր հարևան երկրներն ու ռազմավարական գործընկերները հնարավորության չափով օգնում են: Եթե Կանադայից օգնություն խնդրեինք, մինչև տեղ հասներ Վրաստանի կեսը կայրվեր»,- հայտարարել է Գոմելաուրին:

Թողնել պատասխան