Ռիկոթիի թունելը գիշերային ժամերին կփակվի

234128451

Արևելյան Վրաստանը Արևմուտքին կապող Ռիկոթիի թունելը դեկտեմբերի 11-ից 15-ը տրանսպորտային բոլոր տեսակի միջոցների համար գիշերային ժամերին (00:00-ից մինչև 07:00-ն ընկած հատվածում)  փակ կլինի:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Նախարարության համաձայն, միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 143-րդ կմ հատվածում գտնվող Ռիկոթի ավտոմոբիլային թունելով երթևեկությունն արգելվում է թունելի կառավարման ավտոմատացված համակարգը թարմացնելու նպատակով:

Ռիկոթիի թունելը, որը գտնվում է Արևելքը Արևմուտքին կապող մայրուղու վրա, կառուցվել է 1982 թվականին, ունի 1,7 կմ երկարություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>