«Ռուսթավի 2»-ի աջակիցները վրաններ են տեղադրել ՀԸ-ի բակում

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով Վրաստանի գերագույն դատարանի կողմից վճռի հրապարակումից հետո, ընկերության աջակից ցուցարարները` շուրջ 500 մարդ, բողոքի ակցիան տեղափոխել են հեռուստաընկերության բակ: Այս պահին ցուցարարները վրաններ են տեղադրում, նրանք արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում լքել բողոքի վայրը: Ցուցարարների շարքերում ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, քիչ առաջ նրանց է միացել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը` Միացյալ ազգային շարժում կուսակցությունը ներկայացնող Սանդրա Ռուլոֆսը:

Ուղիղ կեսգիշերին հեռուստաընկերության ղեկավարները ճեպազրույցով հանդես եկան, որի ընթացքում հայտարարեցին, որ մարտի 3-ի առավոտյան դատական հայց են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Թողնել պատասխան