«Ռուսթավի 2»-ի նկարահանող խմբին գիշերը պահել են Շեգինի անցակետում

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողները, ովքեր լուսաբանում էին Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա վերադարձը,  գիշերն անցկացրել են Շեգինի անցակետի ոստիկանության բաժանմունքում: Ուկրաինայի ոստիկանության ներկայացուցիչները լրագրողներից բացատրություններ են պահանջել նկարահանված նյութի և զարգացումների  հետ կապված:

«Ռուսթավի 2»-ի նկարահանող խումբն  օգտվել է լռության իրավունքից:

«6 ժամվա ընթացքում Թամար Բաղաշվիլին, Թոմա Չագելիշիվիլին, Գիորգի Չիկվլիձեն, Դավիթ Մաիսուրաձեն ու Գիորգի Չադունելին չեն կարողացել լքել անցակետի տարածքը: Հեռուստաընկերության փաստաբաններին  գործընթացներին ներկա գտնվելու իրավունք են տվել միայն 4 ժամ անց: Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հատուկ արձանագրությամբ դիմել են դատարան, որպեսզի սահմանի ապօրինի հատման մեղադրանքով ենթադրվող վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, համապատասխան որոշում կայացնեն «Ռուսթավի 2»-ի նկարահանող խմբի հանդեպ։ Դա ենթադրում է վարչական ազատազրկում կամ տուգանք: Գործընթացներն անցնելուց հետո, նկարահանող խումբը ազատ է արձակվել, նրանց գույքն ամբողջովին վերադարձվել է»,- տեղեկացնում է հեռուստաալիքը:

Թողնել պատասխան