Սաակաշվիլին Լեհաստանից քաղաքական ապաստան չի խնդրի

saakashvili ipn.ge
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստանից քաղաքական ապաստան չի խնդրի: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է NewsOne հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Սաակաշվիլիի խոսքով, Լեհաստանի ներքին գործերի նախարարությունում հարցրել են՝ արդյոք ունի քաղաքական ապաստան ստանալու ցանկություն: «Պատասխանել եմ, որ քաղաքական ապաստան չեմ պահանջելու»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը Միխեիլ Սաակաշվիլիին ռեադմիսիայի համաձայնագրի համաձայն, Ուկրաինայից վերադարձրել է Լեհաստան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>