Սամցխե Ջավախքում և Քվեմո Քարթլիում պետական գույք յուրացնելու համար ձերբակալվածներ կան

tbilisi_georgia_-_georgian_polices_new_and_elder_patrol_cars_1
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները Սամցխե Ջավախքում ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու ընթացքում խոշոր չափաքանակի պետական գույք յուրացնելու մեղադրանքով երկու կազմակերպության տնօրենի և աշխատանքի պատվիրատու գերատեսչությունների ներկայացուցիչների են ձերբակալել:Այս մասին տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը:
Մի դեպքում կազմակերպության տնօրենը խմելու ջրի համակարգի վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս արհեստականորեն ավելացրել է զբաղվածությունը եւ օգտագործել ցածրորակ նյութեր` արդյունքում 10.3 հազար լարի յուրացրել:
Երկրորդ դեպքում, տնօրենը, ում կազմակերպությունը Քվեմո Քարթլիում խմելու ջրի համակարգի վերականգնողական աշխատանքներ է իրականացրել, ցածրորակ նյութեր է օգտագործել և 26 հազար լարի յուրացրել:
Իրավապահները ձերբակալել են նաև պատվիրատուին, Քվեմո Քարթլիի մունիցիպալիտետներից մեկի ներկայացուցչին, ով պետք է վերահսկեր նշված աշխատանքները:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի երրորդ, 180-րդ հոդվածի երրորդ և 342-րդ հոդվածի առաջին մասերի հատկանիշներով, ինչը ենթադրում է 7-ից 11 տարվա ազատազրկում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>