Սեպտեմբերի 21-ին պաշտոնապես կբացվի Պեկինի փողոցը

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկը՝ Պեկինի փողոցը հիմնանորոգումից հետո պաշտոնապես կբացվի սեպտեմբերի 21-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։

«Պեկինի փողոցում նորոգման հիմնական աշխատանքներն ավարտված են: Այս պահի դրությամբ մնացել են միայն գծանշման և հարդարման աշխատանքները: Սեպտեմբերի 21-ին առավոտյան ժամը 9-ին պաշտոնապես կբացենք փողոցը» -հայտարարել է Նարմանիան:

Պեկինի փողոցի նորոգման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հունիսին:

Թողնել պատասխան