Վերաքննիչը Մամալաձեի վճիռն անփոփոխ է թողել

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը և երեց Գիորգի Մամալաձեին մեղավոր ճանաչել վրեժից դրդված դիտավորյալ սպանություն նախապատրաստելու հոդվածով: Բացի այդ, նրան նաև մեղադրանք է առաջադրվել զենքի ապօրինի ձեռքբերման և պահման հոդվածով: Դիտավորյալ սպանություն կազմակերպելու համար դատարանը նախկին հոգևորականի համար 9 տարվա ազատազրկում է նախատեսել, ևս երկու տարի՝ ապօրինի զենք պահելու համար:

Գործածելով խիստ պատիժն առավել մեղմով փոխարինելու սկզբունքը՝ դատարանը որոշել է երեցին ինը տարվա ազատազրկման դատապարտել: Վերաքննիչ դատարանի վճռի ընթերցման ժամանակ մեղադրյալը բացակայել էր նիստի դահլիճից:

Թողնել պատասխան