Վրաստանի նախագահը քաղաքացիություն շնորհող հանձնաժողովի մասին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում երկրում ընթացող գործընթացները մեկնաբանելիս անդրադարձել է նաև Վրաստանի քաղաքացիություն շնորհելու հարցին:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք քաղաքացիություն շնորհելու որոշում կայացնող հանձնաժողովի արդարադատության նախարարությունից նախագահի աշխատակազմ տեղափոխումը կախված է նրանց վատ աշխատանքից, Մարգվելաշվիլին պատասխանել է։

«Սեպտեմբերի 17-ին ես հայտարարություն եմ արել՝ նշելով, որ ցանկանում եմ կոմիտեն ավելի ուժեղացնել՝ բազմաթիվ առումներով։ Դրդապատճառն այն է, որ սա բարդ տարածաշրջան է, վիզայի ազատականացումը մեզ պարտավորեցնում է: Այս հարցի շուրջ աշխատել է աշխատակազմի ղեկավարը շուրջ 4 ամիս, ամրացվել է պետանվտանգության խորհրդի կազմը, հրավիրվել է ոչ իշխանական փորձագետ, ով կղեկավարի այս կոմիտեն: Այս ամենից հետո, բարելավված կոմիտեին դուրս հանեցին: Իսկ թե ինչու, մի հարցրեք քանի որ չեմ հասկանում: Ավելին, արդարադատության նախարարը հիմա հետ է ընդունել նրանց»,-նշել է նախագահ Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան