Վրաստանի պատրիարքարանում կայացավ Սուրբ Սինոդի նիստը

Վրաստանի պատրիարքարանում ավարտվել է Սուրբ Սինոդի նիստը: Անսպասելի նշանակված  նիստի անդամները հանդիպել են ժամը 12:00-ին։

Նիստի արդյունքում հանձնաժողով է ստեղծվել, որը ուսումնասիրելու է հոգևորական, այժմ անազատության մեջ գտնվող Գիորգի Մամալաձեի հետ կապված «Ցիանիդի» գործը։

Եպիսկոպոս Պետրե Ցաավան նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է․ «Սուրբ Սինոդի այսօրվա նիստը առաջընթաց դրական քայլ էր»։

Նիստում անդրադարձ է եղել նաև Սերաֆիմ եպիսկոպոսի մասին հարցին, ով վերջերս ծանր մեղադրանքներով թողել է Բորժոմիի թեմը և այժմ երկրից դուրս է գտնվում: Որոշում է կայացվել, որ եպիսկոպոսը վերադառնա Վրաստան, բայց ոչ Բորժոմիի թեմ։

Հատկանշական է, որ «Ցիանիդի» գործով վճիռը հրապարակվելուց հետո սա Սինոդի առաջին նիստն էր։

Թողնել պատասխան