Վրաստանի և Ռուսաստանի միջև կրթության ոլորտում այլևս որևէ կապ չկա. Դեկանոիձե

1

«Վրաստանի և Ռուսաստանի միջև կրթության ոլորտում այլևս որևէ կապ չկա»,-այս մասին նշել է Վրաստանի կրթության նախկին նախարար Խատիա Դեկանոիձեն «Գորդոն» հեռուստանախագծում ելույթ ունենալու ժամանակ:

«Հիշում եմ, երբ ռուսերենը հանեցինք դպրոցական կրթական ծրագրից և փոխարենը մտցրեցինք անգլերենը, լուրջ բողոքներ եղան: Բայց հիմա մի սերունդ է մեծացել, որն ազատ խոսում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, սակայն չի տիրապետում ռուսերենին, հասկանո՞ւմ եք: Վրաստանի և Ռուսաստանի միջև կրթական կապեր այլևս գոյություն չունեն: Դպրոցն ավարտող երիտասարդները ցանկանում են կրթություն ստանալ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և տուն վերադառնալ», -նշել է Դեկանոիձեն:

Նախկին փոխնախարարը նշել է նաև, որ վրացական կրթական համակարգը լուրջ տարբերվում է Խորհրդային միության կրթական համակարգից: Տարբերություններից մեկն ըստ Դեկանոիձեի՝ առանց որևէ կաշառքի բուհ ընդունվելն է:

Տեղեկացնում է apsny.ge-ն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>