Վրաստանն ու Ադրբեջանը պաշտպանական ոլորտում համագործակցության ծրագիր են ստորագրել

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ Բաքվում ստորագրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագիրը 2018 թվականի համար: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում շոշափվել են համագործակցության զարգացման կոնկրետ հարցեր, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով, որի շրջանակներում էլ ստորագրվել է ընթացիկ տարվա համագործակցության համաձայնագիրը: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարի՝  առանձնացվել են առաջնային ուղղություններ, որոնց շնորհիվ համագործակցությունը խորանալու է»,— ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Կողմերը հիշեցրել են նաև Թուրքիայի հետ համատեղ եռակողմ համագործակցության կարևորությանը, Իզորիան հայտնել է, որ  մարտի վերջին Թուրքիայի  Ադրբեջանի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվելու: Բաքու այցի շրջանակներում Իզորիան հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Կողմերն ընգծել են, որ սատարում են երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նշել են , որ պետությունների միջև քաղաքական համագործակցությունը հաջողությամբ զարգանում և ընդլայնվում է»:

Հաղորդվում է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության և տարածաշրջանային զարգացման հեռանկարները քննարկվել են նաև Իզորիա- Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզաձե- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով հանդիպման ընթացքում:

Վրաստանի պատվիրակությունը՝ Լևան Իզորիայի գլխավորությամբ հարգանքի տուրք է Ադրբեջանի ազգային հերոս Հեյդար Ալիևի հիշատակին:

Լուսանկարը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան