Վրաստանում ապաստան ստանալու 379 դիմորդից 46-ը դրական պատասխան է ստացել

d447ddd93e77594d283ddb438ffb1da8

Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ապաստան ստանալու խնդրանքով Վրաստանին է դիմել 379 օտարերկրյա քաղաքացի: Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց վերաբնակեցման հարցերով նախարարության փախստականների վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենից հաճախ ապաստան ստանալու նպատակով Վրաստանին են դիմում Իրաքի (67), Թուրքիայի (41), Եգիպտոսի (40), Իրանի (38), Հնդկաստանի (24) և Ռուսաստանի (22) քաղաքացիները:

Վրաստանում ապաստան որոնող 379 դիմորդից 169-ն ապաստան չի ստացել, ևս 121-ը ապաստան ստանալու գործընթացը դադարացրել է հրաժարականի մասին սեփական դիմումի համաձայն: Արդյունքում՝ 2017 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ապաստան է ստացել օտարերկրյա 46 դիմորդ, որոնցից 24-ը փախստականի կարգավիճակ ունի:

Ինչ վերաբերում է նախորդ տարիներին Վրաստանում ապաստան որոնող անձանց վիճակագրական տվյալներին՝ 2012-ին ապաստան ստանալու նպատակով դիմել է 599 օտարերկրյա քաղաքացի, 2013-ին՝ 719, 2014-ին՝ 1792, 2015-ին՝ 1449, 2016-ին՝ 947 քաղաքացի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>